Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Facebook սոցցանցի եկամուտը կազմել է 4,04 միլիարդ դոլար՝ գերազանցելով վերլուծաբանների 3,99 մլրդ դոլարի կանխատեսումը։ Այժմ Facebook-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 250 միլիարդը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ եկամտի աճը կազմել է 39 տոկոս։ Եկամուտը հիմնականում ապահովել է հավելվածների գովազդը։
Եռամսյակային հաշվետվությունում նշվում է, որ Facebook-ն ամեն օր ակտիվ օգտագործում է 968 մլն մարդ։
Աղբյուրը՝ ТАСС