Վերջերս լուրեր էին պտտվում, որ Sony ընկերությունը պատրաստվում է թողարկել Xperia C5 Ultra նոր մոդելը, և հանկարծ բոլորի համար անսպասելի գործին միջամտեց Բրազիլիայի ոստիկանությունը։ Բրազիլիայի Anatel սերտիֆիկացման կենտրոնը հայտարարություն տվեց, որ գրասենյակից կորել է Sony Xperia C5 Ultra մոդելը, որը ներկայացվել էր համապատասխան փաստաթղթերի ձևակերպման նպատակով։ Ոստիկանության միջամտությունից հետո կորած սմարթֆոնը գտնվեց, սակայն հեռախոսը Sony-ին կամ Anatel-ին վերադարձնելու փոխարեն ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, որտեղ պատմում էր իր կատարած աշխատանքի մասին։ Սա բավական չէր, հաղորդագրության հետ միասին լրատվամիջոցներին ուղարկվեց գտնված հեռախոսի որակյալ լուսանկար։
Մինչ այդ տարածված լուրերի համաձայն՝ Sony Xperia C5 Ultra-ն կունենա 5,5 դյույմանոց էկրան՝ 1080p թույլատրելիությամբ, ութամիջուկ MediaTek MT6752 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկու 13 ՄՊ տեսախցիկ։