Samsung-ը պատրաստվում է իջեցնել Galaxy S6 և S6 Edge սմարթֆոնների գները

Samsung ընկերությունը ծրագրում է իջեցնել Galaxy S6 և S6 Edge սմարթֆոնների գները, քանի որ եռամսյակային արդյունքները չեն արդարացել սպասելիքները։ Forbes-ը գրում է, որ Galaxy S6-ի պահանջարկը չի համապատասխանել սպասվածին, իսկ Galaxy S6 Edge-ն, ընդհակառակը, գերազանցել է սպասելիքները, և շատ հաճախ խանութներում այս պատճառով դեֆիցիտ է առաջացել։

Samsung-ի ներկայացուցիչները մեկնաբանել են գների իջեցումը՝ որպես «բիզնեսի դժվար պայմաններին դիմակայելու անհրաժեշտություն»։

Վերոնշյալ մոդելների գինը կիջեցվի նոր մոդելների թողարկման հետ միաժամանակ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Նյու Յորքում տեղի է ունենալու նոր սարքերի՝ Galaxy Note 5-ի և Galaxy S6 Edge Plus-ի շնորհանդեսը։

Աղբյուրը՝ Forbes