Silent Circle ընկերությունը հայտարարել է, որ անվտանգ շփման համար ստեղծված Blackphone 2 սմարթֆոնը կառաջարկի Android for Work.
Հիշեցնենք, որ Blackphone-ի գլխավոր առանձնահատկությունը նախապես տեղադրված ծրագրերն են, որոնք ապահովում է տվյալների անվտանգություն։
Երկրորդ սերնդի Blackphone-ն ունի Snapdragon 615 պրոցեսոր (ARM Cortex-A53 (1,5 ԳՀց)), Adreno 405 գրաֆիկական կոնտրոլեր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 5,5 դյույմանոց Full HD էկրան (1920 × 1080), 5 ՄՊ դիմային և 13 ՄՊ հիմնական տեսախցիկներ։ Սարքը համալրված է Wi-Fi 802.11a/b/g/n/ac (2,4/5 ԳՀց) և Bluetooth 4.0 LE մոդուլներով, 32 ԳԲ ներքին հիշողությամբ և microSD-քարտի հնարավորությամբ (մինչև 128 ԳԲ):
Սմարթֆոնն աշխատում է Silent OS օպերացիոն համակարգով, որի հիմքում Android-ն է։ Սարքը շուկայում կհայտնվի սեպտեմբերին, սակայն գնի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Աղբյուրը՝ prnewswire.com