OnePlus-ը հրավերների ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Վերջին շաբաթվա ընթացքում OnePlus ընկերությունը ներկայացրեց One Plus 2 սմարթֆոնը, որը մեծ հաջողությամբ առաջ է շարժվում և հավաքել է արդեն մոտ 1.5 միլիոնից ավել պատվեր։

Capture

OnePlus ընկերությունը պատվերներ ձևակերպելու համար բաժանում է հրավերներ, այսինքն՝ հրավեր ունեցող յուրաքանչյուր օգտագործող կարող է հրավիրել այլ ցանկացողների, ովքեր ուզում են ձեռք բերել նոր սմարթֆոնը։ Ընկերության պաշտոնական էջում հրավերների թիվն աստիճանաբար աճում է։

Սմարթֆոնի շնորհանդեսից անցել է ընդամենը 6 օր, և սա շատ լավ ցուցանիշ է։

Աղբյուրը՝ ProAndroid