Galaxy S6 Edge Plus-ի հետ միասին կթողարկվի ֆիզիկական ստեղնաշար

Օգոստոսի 13-ին կկայանա Samsung-ի շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն Galaxy S6 Edge Plus-ը, Galaxy Note 5-ը և հնարավոր է՝ նոր պլանշետ։ Վերոնշյալ սարքերի մասին օրեցօր հայտնի են դառնում ավելի շատ մանրամասներ․ այսպես, ProAndroid-ը գրում է, որ  Galaxy S6 Edge Plus-ի հետ միասին կթողարկվի լիարժեք ֆիզիկական ստեղնաշարի տեսքով աքսեսուար, որը կմիանա սմարթֆոնին ոչ թե USB-ով կամ Bluetooth-ով, այլ ներառված կլինի հատուկ պատյանի մեջ։

The-Samsung-Galaxy-S6-Edge-Plus-with-the-QWERTY-keyboard-case....@750 (1)

QWERTY-ստեղնաշարն հարմար կլինի օգտագործել բոլոր նրանց, ովքեր այդքան էլ հարմարավետ չեն համարում սենսորային ստեղնաշարը։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ստեղնաշար-աքսեսուարը պատրաստել է Samsung-ը, թե միջամտել է այլ ընկերություն։