Google-ն արել է շատ կարևոր հայտարարություն։ Ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը ստեղծել են նոր Alphabet ընկերությունը, որն այսուհետ կդառնա Google-ի և այլ ծրագրերի սեփականատերը։ Լարի Փեյջը կդառնա Alphabet-ի գլխավոր տնօրենը, իսկ Սերգեյ Բրինը՝ ընկերության նախագահը։
Փաստորեն, Google-ը կմնա ընկերություն, որը կաշխատի վեբ-ծառայությունների վրա։ Գլխավոր պրոդուկտը կլինի որոնողական համակարգը։ Այստեղ գլխավոր տնօրեն կդառնա Android-ի ու Chrome-ի գծով նախագահ Սունդարա Պիչային։ Առողջապահական ու հետազոտական նախագծերով Google-ն էլ չի զբաղվի՝ փոխանցելով դրանք Alphabet-ին։
Google-ից բացի՝ Alphabet-ին կպատկանեն Calico, Life Sciences, Nest և այլ ծրագրեր։ Սա թույլ կտա մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կարող են բոլորովին կապ չունենալ Google-ի հիմնական ծառայությունների հետ։
Ինչ վերաբերում է Android օպերացիոն համակարգին, ապա այն շարունակելու է մնալ Google-ի կազմում։
Աղբյուրը՝ mashable.com