Samsung Galaxy Note 5-ը՝ տուփով և պարամետրերի բոլոր մանրամասներով

Չինական Digi Wo կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում դեռ չթողարկված Samsung Galaxy Note 5 ֆաբլետն է ՝ իր տուփով հանդերձ, որի վրա նշված են սարքի բոլոր պարամետրերը։

Ըստ լուսանկարների՝ Samsung Galaxy Note 5-ը կստանա 5,7 դյույմանոց էկրան՝ Quad HD (1440 x 2560 պիկսել), 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, Exynos 7422 պրոցեսոր, 16 ՄՊ տեսախցիկ՝ պատկերի օպտիկական հստակեցման ֆունկցիայով, 4100 մԱժ։

Ֆաբլետի շնորհանդեսը սպասվում է օգոստոսի 13-ին՝ Նյու Յորքում կայանալիք Galaxy Unpacked միջոցառման ժամանակ։

Աղբյուրը՝ Digi Wo