Աշնանը կներկայացվի միանգամից երկու Nexus սմարթֆոն, որոնցից մեկի լուսանկարը հայտնվել է ցանցում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Nexus-ներից մեկը մշակում է LG ընկերությունը։
Լուսանկարը տեղադրվել է Google+ սոցցանցում և այն ցուցադրում է սպիտակ պլաստիկ պատյան ունեցող սսմարթֆոն։ Լուսանկարից երևում է, որ տեսախցիկն ունի երկու լուսարձակ ու լազերային ավտոֆոկուս։ Տեսախցիկից ներքև գտնվում է մատնահետքի սկաները։
Չափսերից դատելով՝ սմարթֆոնն ունի 5,2 դյույմանոց էկրան։
Նշենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն՝ Nexus 5-ը կունենա Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, նոր սերնդի USB Type C պորտ։
Աղբյուրը՝ Engadget