Google-ն Alphabet-ի դոմեյնի համար տարեկան կվճարի ընդամենը $8

Օգոստոսի 11-ին Google-ը հայտարարեց Alphabet ընկերության մի մասը դառնալու մասին։ Վերջինս ղեկավարելու են Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը։ Alphabet-ն ունի նաև իր պաշտոնական կայքը՝  abc.xyz հասցեում։ Ու թեև ընկերության կապիտալը կազմում է 80,685 մլրդ դոլար, այնուամենայնիվ, նոր դոմենային հասցեի համար այն վճարելու է տարեկան ընդամենը 8 դոլար․ զավեշտալի է, բայց փաստ։

XYZ դոմենային գոտու հասցեների վաճառքով զբաղվում է XYZ ընկերությունը, որի տնօրեն Դենիել Նագարիի խոսքով՝ abc.xyz հասցեն գնվել է դեռևս 2014-ի մարտի 20-ին՝ MarkMonitor ընկերության կողմից։ Սովորաբար MarkMonitor-ն ինտերնետում կատարում է անշարժ գույքի գործակալի ֆունկցիաներ՝ օգնելով հաճախորդներին պայմանագրեր կնքել։

Թե որքանով է գնվել դոմենային հասցեն, չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ Google-ը տարեկան սպասարկման համար կվճարի 8 դոլար։ XYZ-ի պաշտոնական կայքում նշված է այլ գին՝ տարեկան 10 դոլար, և պարզ չէ, թե որ պատճառով է գրանցող ընկերությունը Google-ի համար 2 դոլար զեղչ արել։

download (1)

Աղբյուրը՝ Mashable