Հե՞շտ է արդյոք կոտրել Galaxy Note 5-ը (տեսանյութ)

Phonebuff ռեսուրսը որոշել է պարզել Galaxy Note 5-ի ամրությունը` 6 անգամ այն վայր գցելով:  Նշենք, որ մետաղի ու ապակու համադրությունը դժվար է դիմակայում նման դրոփ-թեստերին, և ֆաբլետը վայր ընկնելուց հետո միանգամից պատվեց ճաքերով, իսկ վերջում էկրանի աջ անկյունն արդեն չէր արձագանքում հպումներին:

Եթե համեմատենք Galaxy S6-ի հետ, ապա Note 5-ն ավելի դիմակայուն է, սակայն զիջում է iPhone 6-ին ու HTC One M9-ին:

Աղբյուրը` Phonebuff