LG-ն կներկայացնի նոր LG G Pad II 10.1 պլանշետը

Բեռլինում կայանալիք IFA 2015 ցուցահանդեսին LG ընկերությունը կներկայացնի նոր LG G Pad II 10.1 պլանշետը, որն ունի 10 դյույմանոց էկրան, քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր՝ 2,26 ԳՀց հաճախականությամբ, 7,400 մԱ*ժ մարտկոց։

Պլանշետի էկրանն ունի WUXGA (1920 x 1200 պիկսել) թույլատրելիություն, իսկ սարքի օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է։ Ներքին հիշողությունը 16 ԳԲ է, կա նաև microSD քարտի հնարավորություն։

Պլանշետն ունի երկու տեսախցիկ՝ 5 և 2 ՄՊ մատրիցաներով։ Որպես օպերացիոն համակարգ օգտագործվում է Android 5.1.1 Lollipop-ը։

LG G Pad II 10.1-ը Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի ու Ասիայի երկրներում վաճառքի դուրս կգա սեպտեմբերին, գնի մասին առայժմ տեղեկություններ չկան։

l_16464

Աղբյուրը՝ LG