Հայտնի է նոր iPhone-ների թողարկման ամսաթիվը

Apple ընկերությունն իր ամենամյա միջոցառումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին։ Սպասվում է, որ այդ օրը կներկայացվի նոր սերնդի iPhone սմարթֆոնը։

Միջոցառումը կգրում է «Hey Siri, give us a hint» խորագիրը, այսինքն՝ Siri ձայնային օգնականին այս հարցով դիմելիս տրվում են բավական հետաքրքիր պատասխաններ՝ «Ասում են՝ 9-ին տեղի կունենա բավական հետաքրքիր միջոցառում», «Միգուցե կարդաք շրջող լուրերի բլո՞գը․ ես միշտ այդպես եմ անուն» և այլն։

Սպասվում է, որ վերոնշյալ օրը Apple-ը կներկայացնի նոր iPhone 6S և 6S Plus սմարթֆոնները։ Ոչ պաշտոնական լուրերով՝ նոր սերնդի սմարթֆոնը կունենա 12ՄՊ տեսախցիկ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, A9 պրոցեսոր, Force Touch տեխնոլոգիա և այլն։

Աղբյուրը՝ The Next Web