Google-ը վաղը կանջատի flash-գովազդները

Սեպտեմբերի 1-ից Google Chrome դիտարկիչը կկասեցնի flash-գովազդների ցուցադրումը։ Ըստ Google-ի՝ սա արվում է օգտագործողների շահերից ելնելով, քանի որ flash-գովազդների ցուցադրումը զգալիորեն դանդաղեցնում է կայքէջերի բեռնումն ու կարճացնում է մարտկոցների կյանքը։

AdWords -ի էջում ասվում է, որ flash-գովազդների մեծ մասն ավտոմատ կփոխարկվի HTML5 ձևաչափի։ Սա վերաբերում է AdWords-ի և մի շարք այլ հաակարգերի միջոցով տեղադրված գովազդներին։

Ավելի վաղ Google-ը հրաժարվեց YouTube-ում flash-տեսանյութերի ցուցադրումից և սկսեց ցուցադրել հոլովակները HTML5-նվագարկչով։ Իսկ ս․թ․ հուլիսին Mozilla Firefox դիտարկիչն արգելափակեցին Adobe Flash Player-ը հայտնաբերված խոցելիությունների պատճառով։

Աղբյուրը՝ Google