Samsung Gear S2-ն արդեն այստեղ է (տեսանյութ)

Մի քանի շաբաթ առաջ շատ քիչ բան էր հայտնի Samsung-ի Gear S2 խելացի ժամացույցի մասին, մասնավորապես այն, որ սարքը կունենա մետաղական կաղապար ու nano-SIM քարտի հնարավորություն։

Ժամացույցը կներկայացվի IFA ցուցահանդեսին, սակայն Samsung-ն, առաջ ընկնելով, հրապարակել է տեսահոլովակ, ըստ որի՝ ընկերությունը պատրաստել է երկու մոդել՝ Gear S2 և Gear S2 Classic, որոնց հիմնական տարբերությունը դիզայնն է։

Երկու սարքն էլ ունեն 1,2 դյույմանոց OLED-էկրան, երկմիջուկ պրոցեսոր՝ 1 ԳՀց հաճախականությամբ, 512 ՄԲ օպերատիվ հիշողություն, 4 ԳԲ ներքին հիշողություն, 250 մԱժ մարտկոց։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

Աղբյուրը՝  The Verge