Sony ընկերությունը ներկայացրել է Wena խելացի ժամացույցը, որի «խելացի» ֆունկցիաների համար պատասխանատու է թևնոցի ամրակը։ Այս մասին հաղորդում է The Verge-ը։
Ամրակն ունի NFC-մոդուլ, ֆիտնես-թրեքեր ու վիբրացիայով ծանուցումների մասին տեղեկացնելու ֆունկցիա։ Ժամացույցն աշխատում է iOS-հավելվածի հետ համատեղ և թողարկվում է երկու տարբերակով՝ դասական «Three Hands» և «Chronograph»՝ երեք լրացուցիչ թվացույցերով։
Ժամացույցի առաքումը նախատեսված է 2016-ի սկզբին, «Three Hands» մոդելը կարժենա 136 հազար դրամ, իսկ «Chronograph»-ը՝ 273 հազար։
Աղբյուրը՝ The Verge