Motorola-ն պաշտոնապես ներկայացրել է իր նոր խելացի ժամացույցները

Motorola-ն վերջապես պաշտոնապես ներկայացրել է իր նոր խելացի ժամացույցները՝ Moto 360 2nd Gen և Moto 360 Sport մոդելները։ Moto 360-ի երկրորդ սերունդն իր հերթին ունի երկու տարբերակ՝ 46 և 42 մմ կորպուսով։ Առաջինն ունի 1,56 դյույմանոց LCD-էկրան՝ 360 х 330 թույլատրելիությամբ, իսկ երկրորդը՝ 1,37 դյույմանոց էկրան՝ 360 х 325 թույլատրելիությամբ։ Երկու մոդելն էլ ունեն Snapdragon 400 պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախականությամբ, 512 ՄԲ օպերատիվ և 4 ԳԲ ներքին հիշողություն։

Moto 360 Sport մոդելը կունենա GPS-սենսոր՝ նախատեսված ֆիտնես-պարապմունքների , օպտիկական սենսոր՝ սրտի աշխատանքին հետևելու համար և AnyLight էկրան, որը շատ հեշտ է տեսնել նույնիսկ արևի լույսի տակ։ Բացի այդ՝ այս մոդելը անջրանցիկ է՝ 30 րոպե այն կարելի է պահել ջրի տակ։

Moto 360 2nd Gen-ը կարելի է պատվիրել արդեն այսօր․ գինն սկսում է 300 դոլարից, իսկ Moto 360 Sport-ի գնի և վաճառքի մեկնարկի մասին կհաղորդվի լրացուցիչ։

Աղբյուրը՝ phonearena