IFA 2015 ցուցահանդեսում Lenovo ընկերությունը ներկայացրել է Lenovo VIBE S1 սմարթֆոնը, որն ունի 5 դյումանոց էկրան և երկու դիմային տեսախցիկ, որոնցից մեկը 8 ՄՊ է, իսկ մյուսը՝ 2 ՄՊ՝ նախատեսված պատկերի խորությունը չափելու համար։ Տեսախցիկներն աշխատում են համատեղ և տարբեր հնարավորություններ ընձեռում, օրինակ՝ լուսանկարն անելուց հետո կարելի է «Blur» ֆունկցիայի միջոցով փոխել պատկերի ֆոկուսը և այլն։
Հեռախոսն ունի նաև VIBE Xtension լուսարձակում, որը թույլ է տալիս առանց դադարի նկարահանել մինչև 100 սելֆի՝ վատ լուսավորության կամ մթության մեջ լավագույն կադրեր ստանալու համար։
VIBE S1-ի հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է։ Սմարթֆոնն աշխատում է 64-բիտանոց ութամիջուկ MediaTek պրոցեսորով, ունի 3 ԳԲ օպերատիվ, 32 ԳԲ ներքին հիշողություն, կա նաև microSD-ի հնարավորություն։
Սարքն աշխատում է Android 5.0 Lollipop ՕՀ-ով։ VIBE S1-ը կհայտնվի վաճառքում նոյեմբերին՝ 299 դոլար գնով։
Աղբյուրը՝ Mashable