Amazon-ը կթողարկի 50 դոլարանոց պլանշետ

Ինտերնետային վաճառքի աշխարհի ամենամեծ կայքերից մեկը՝ Amazon-ը, վաղուց թողարկում է Kindle Fire պլանշետները, Fire Phone սմարթֆոններն ու Fire TV հեռուստասարքը։ Սակայն քանի որ թանկ արտադրանքը դժվար է վաճառվում, ընկերությունը որոշել է կենտրոնանալ բյուջետային արտադրանքի վրա։

The Wall Street Journal-ը գրում է, որ Amazon-ը ձմեռային տոներին կթողարկի 6 դյույմանոց էկրանով պլանշետ, որը կարժենա 50 դոլար։ Սա ներկայիս Amazon Fire HD-ից կրկնակի էժան է։ Միաժամանակ Amazon-ը կթողարկի Amazon Fire HD-ի 8 և 10 դյույմանոց նոր տարբերակները։

Պլանշետը թույլ կտա օնլայն գնումներ անել, կայքեր ու տեսանյութեր դիտել։ Սպասվում է, որ էկրանի թույլատրելիությունը շատ բարձր չի լինի։ Սարքի մշակմամբ զբաղվել են ոչ թե Amazon-ի, այլ չինական գործընկերոջ ինժեներները։

Աղբյուրը՝ The Wall Street Journal