Նոր Vertu հեռախոսը կարժենա $11 հազար դոլար

Vertu ընկերությունը ներկայացրել է New Signature Touch հեռախոսը, որը ձեռքի աշխատանք է և արժե 11 հազար դոլար։ Մոդելի յուրաքանչյուր օրինակ պատրաստվում է Անգլիայում։

26

Սարքն ունի 8-ամիջուկ Snapdragon 810 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներքին, 5,2 դյույմանոց Full HD էկրան։ Սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով։ Հիմնական տեսախցիկը 21 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 2,1 ՄՊ։

Հեռախոսի հետ միասին տրվում է 64 ԳԲ microSD հիշողության քարտ։ Մարտկոցը 3160 մԱ*ժ է, որը լիցքավորվում է Quick Charge 2.0 անլար արագ տեխնոլոգիայով։

New Signature Touch-ի ամենաթանկ մոդելը, որն ունի ոսկե պատյան, կարժենա 26 հազար դոլար։ Այն վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 16-ին։

Աղբյուրը՝ The Next Web