Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները ստեղծել են եռաչափ տպիչ, որը կարողանում է իրեր տպել գելային միջավայրում։ Այս մասին հաղորդում է New Scientist ամսագիրը։
Տպագրությունն իրականացվում է փոքր ասեղի միջոցով, ընդ որում գելը չի թողնում տպվող առարկային տարալուծվել իր ծանրությունից, այլ օգնում է պահպանել իր ձևը, ինչի արդյունքում հնարավոր է դառնում բարդ կառուցվածքով իրեր տպագրելը։
Գիտնականների խոսքով՝ տպագրության այս եղանակը հարմար կլինի հատկապես օրգանների տպագրության համար, քանի որ այլ եղանակներով օրգանը կորցնում է իր ձևը, մինչև տպագրությունն ավարտելը։
Աղբյուրը՝ New Scientist