LG հարավկորեական ընկերությունը ներկայացրել է V10 մոդելը, որն ունի երկրորդ լրացուցիչ էկրան․ այն գտնվում է հիմնական 5,7 դյույմանոց էկրանի տակ (2560х1440 պիկսել)։ Լրացուցիչ էկրանը ցուցադրում է եղանակի տեսությունը, ամսաթիվը, ժամը, մարտկոցի լիցքը և այլն։
Նորույթն ունի նաև երկու դիմային տեսախցիկ, յուրաքանչյուրը 5 ՄՊ, ինչպես նաև 16 ՄՊ հիմնական տեսախցիկ։ Ըստ LG-ի ներկայացուցիչների՝ V10-ը կարող է լուսանկարել 120 աստիճան դիտանկյունով՝ երկու դիմային տեսախցիկների սինքրոն աշխատանքի շնորհիվ։
Սմարթֆոնն ունի Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ ներքին ու 3000 մԱ*ժ մարտկոց։ Աշխատում է Android 5.1.1 (Lollipop) ՕՀ-ով, ունի 6 х 79,3 х 8,6 մմ չափսեր, 192 գրամ քաշ։ Հարավային Կորեայում այն կթողարկվի հոկտեմբերին, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում, Ասիայում, Լատինական Ամերիկայում ու Մերձավոր Արևելքում։ Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Աղբյուրը՝ CNET