Instagram-ի հիմնադիրը քննարկում է միայն «մեծերի համար նախատեսված» սոցցանցի ստեղծումը

Instagram-ի հիմնադիր տնօրեն Քևին Սիստրոմը, ով գործարկել է սոցցանցը 5 տարի առաջ, հետաքրքրիր հայտարարություն է արել։ Նրա խոսքով՝ ինքն ու իր թիմը քննարկում են միայն «մեծերի համար նախատեսված» Instagram-ի ստեղծման հարցը։

Սիստրոմի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում անհարիր բիզնեսով զբաղվել, այլ կենտրոնանում են նրա մարդկանց գեղեցիկ ինքնաարտահայտվելու հնարավորություն տալու վրա։

«Instagram-ում մերկությունն արգելված չէ, սակայն մեծ դեր ունի այն, թե ինչպես են օգտագործողներն արձագանքում նման հրապարակումներին․ սոցցանցի ադմինիստրացիան հաշվի է առնում մարդկանց բողոքները»,-նշել է Սիստրոմը։

Աղբյուրը՝ Mashable