Կթողարկվեն Pepsi բրենդի սմարթֆոններ

Pepsi ընկերությունը Չինաստանում կթողարկի սմարթֆոնների ու աքսեսուարների շարք՝ սեփական բրենդի ներքո։ Արտադրությունը կվստահվի տեղական ընկերություններից մեկին։ Այս մասին հաղորդում է Reuters գորածակալությունը։

Mobipicker ռեսուրսն արդեն հրապարակել է մոդելի մասին մանրամասներ, համաձայն որոնց՝ սմարթֆոնը կկոչվի Pepsi P1 ու կունենա 5,5 դյույմանոց Full HD էկրան, 1,7 ԳՀց MediaTek պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին։ Հիմնական տեսախցիկը կլինի 13 ՄՊ, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ։ Որպես օպերացիոն համակարգ կօգտագործվի Android 5.1-ը։

86

Սպասվում է, որ սարքի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 20-ին, իսկ գինը չի գերազանցի 200 դոլարը։

Աղբյուրը՝ 9to5google