Apple ընկերությունն իր YouTube-ի պաշտոնական ալիքում տեղադրել է iPhone 6s նոր սմարթֆոնի գովազդը։ Տեսանյութում շեշտը դրված է հեռախոսի 3D Touch ֆունկցիայի վրա, որը կարողանում է հասկանալ հպման ուժգնությունն էկրանին՝ տալով օգտվելու տարբեր հնարավորություններ։
Գովազդի էպիզոդներից մեկում կտեսնեք դերասան Ջեյմի Ֆոքսին («Ազատված Ջանգո»), ով լսում է իր սիրելի երգերից մեկը՝ «A Story of a Dozen Roses»:
Հիշեցնենք, որ Apple-ը iPhone-ի վաճառքի մեկնարկի առաջին շաբաթավերջին վաճառել է 13 մլն նոր iPhone։ Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ վաճառք իրականացնել 130 երկրներում։