Պաշտոնապես ներկայացվել է Oppo R7s սմարթֆոնը

Oppo չինական ընկերությունը ներկայացրել է  R7s նոր մոդելը, որն ունի 5,5 դյույմանոց էկրան, ալյումինե կաղապար, 7 մմ հաստություն, 3070 մԱժ մարտկոց, որն ապահովում է արագ լիցքավորում։ Սմարթֆոնի քաշը 155 գրամ է, իսկ երկարությունն ու լայնությունը՝ 151,8 x 75,4 մմ։

Oppo R7s-ի հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 8։ Էկրանն AMOLED է, թույլատրելիությունը՝ Full HD։ Սմարթֆոնը համալրված է Snapdragon 615 պրոցեսորով, Adreno 405 գրաֆիկական պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն։

oppo1.@750

Որպես օպերացիոն համակարգ ծառայում է Android 5.1 Lollipop-ը։ Սպասվում է, որ սարքը վաճառքում կհայտնվի դեկտեմբերին 400 եվրոյով։

Աղբյուրը՝ oppo.com