HTC-ն ներկայացրեց One A9 սմարթֆոնը (տեսանյութ)

HTC ընկերությունը երեկ երեկոյան ներկայացրեց իր նոր առաջատար սմարթֆոնը, որը շատ նման է iPhone-ին։ Ամենահետաքրքիրը գինն է․ ԱՄՆ-ում սարքը կվաճառվի 399 դոլարով ՝3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ ու 32 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը։ Կա նաև 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը, որի գինը չի հայտարարվել։

HTC-ի լոգոտիպի տակ գտնվում է մատնահետքի սկաներ։ Էկրանը 5 դյույմանոց է՝ FullHD-թույլատրելիությամբ։ Հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է՝ f/2.0 դիաֆրագմայով, օպտիկական ստաբիլիզացիայի ֆունկցիայով։ Նախատեսված է նաև RAW-ֆորմատով լուսանկարելու հնարավորություն։  Դիմային տեսախցիկը 4 ՄՊ է՝ UltraPixel ֆունկցիայով։ Հեռախոսն աշխատում է Android Marshmallow ՕՀ-ով։

Սմարթֆոնն ունի ոչ այնքան հզոր պրոցեսոր՝ Snapdragon 617 8952 (ութ Cortex A53 միջուկ), Adreno 405 վիդեոպրոցեսոր, կա MicroSD-քարտի հնարավորություն։ Մարտկոցը 2150 մԱժ է, իսկ չափսերը՝ 5,74 x 2,79 x 0,29 դյույմ։ Սպասվում է, որ սարքը վաճառքում կհայտնվի նոյեմբերին։

Աղբյուրը՝ phonearena