Պաշտոնապես ներկայացվել է Samsung Galaxy On5 սմարթֆոնը

Samsung-ի հնդկական ներկայացուցիչի կայքում մանրամասն տվյալներ են հայտնվել Galaxy On5 սմարթֆոնի մասին (SM-G550F)։ Տեխնիկական պարամետրերից դատելով՝ կարելի է ասել, որ սարքը թանկ չի արժենա։

Նորույթն ունի 5 դյույմանոց, 1280 × 720 թույլատրելիությամբ էկրան, քառամիջուկ Samsung Exynos 3475 պրոցեսոր՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ, Mali-T720 գրաֆիկական պրոցեսոր, 1,5 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն, մինչև 128 ԳԲ microSD-ի հնարավորություն, 8 ՄՊ հիմնական տեսախցիկ, LED-լուսարձակում, 5 ՄՊ դիմային տեսախցիկ։

Սմարթֆոնի չափսերն են 142,3 × 72,1 × 8,5 մմ, քաշը 149 գրամ է։ Մարտկոցը 2600 մԱ/ժ է, օպերացիոն համակարգը՝ Android 5.1 Lollipop։ Սմարթֆոնը նախատեսված է երկու SIM-քարտի համար։ Մոդելի գնի ու վաճառքի մեկնարկի ամսաթվի մասին առայժմ տվյալներ չկան։