Շուկայում այսօր կարելի է գտնել բավական շատ ֆաբլետներ, որոնք վաճառվում են մատչելի գներով ու ունեն լավ տեխնիկական պարամետրեր։ Կներկայացնենք լավագույն մոդելները, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։
Meizu M1 Note
Չինական Meizu M1 Note մոդելն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ IGZO տեխնոլոգիայով, 64 բիտանոց MediaTek MT6752 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 կամ 32 ԳԲ ներքին։ microSD-քարտի հնարավորություն չկա, մարտկոցը 3140 մԱժ է։ Տեսախցիկները 13 և 5 ՄՊ են։
Huawei Honor 4x
Եվս մեկ արժանի չինական մոդել՝ Huawei Honor 4x։ Այն ունի 5,5 դյույմանոց IPS HD-էկրան, 1,2 ԳՀց 64-բիտանոց Kirin 620 պրոցեսոր և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Ներքին հիշողությունը 8 ԳԲ է՝ microSD քարտով ընդլայնելու հնարավորությամբ։ Մարտկոցը 3000 մԱժ է, իսկ տեսախցիկներըէ 13 և 5 ՄՊ։
Elephone P8000
Elephone P8000-ը, թերևս, գնի ու հնարավորությունների լավագույն համադրությունն է առաջարկում։ Սմարթֆոնն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով, ունի 5,5-դյույմանոց HD-էկրան, ութամիջուկ 64-բիտանոց MediaTek MT6753 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 4000 մԱժ մարտկոց և 13 ու 5 ՄՊ տեսախցիկներ։ Բացի այդ՝ այս մոդելն ունի մատնահետքի սկաներ ու 4G մոդուլ։
Xiaomi Redmi Note 2
Սա FullHD էկրանով ֆաբլետ է, որն ունի ութամիջուկ Mediatek Helio X10 պրոցեսոր՝ 2,2 ԳՀց հաճախականությամբ և 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Սմարթֆոնը համալրված է 32 ԳԲ ներքին հիշողությամբ, microSD քարտի հնարավորությամբ, 3020 մԱժ մարտկոցով, 13 ՄՊ հիմնական տեսախցիկով։
Asus Zenfone 2
Սա ASUS ընկերության լավագույն մոդելն է, որն ունի 5,5 դյույմանոց Full HD-էկրան, քառամիջուկ, 2,3 ԳՀց հաճախականությամբ Intel Atom Z3580 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ ու 64 ԳԲ ներքին հիշողություն, microSD, 3000 մԱժ մարտկոց ու արագ լիցքավորման տեխնոլոգիա։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա հիմնականը կլինի 13 ՄՊ, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ։
Աղբյուրը՝ AndroidPIT