Հնդկաստանում կթողարկվի 15 դոլարանոց սմարթֆոն

DataWind կանադական ընկերության ղեկավար Սունիտ Սինգհ Տուլին Economic Times-ին տված հարցազրույցում պատմել է, որ DataWind-ի նպատակն է թողարկել այնպիսի սմարթֆոն, որի արժեքը չի գերազանցի հազար ռուպին (15 դոլար)։

Աշխարհի ամենամատչելի սմարթֆոնը կմշակվի հնդկական Reliance Communications ընկերության հետ համատեղ։ Որպես օպերացիոն համակարգ կօգտագործվի Linux-ը։ Այլ պարամետրեր առայժմ հայտնի չեն։ Նորույթը ձեռք բերողները որպես բոնուս կստանան մեկ տարվա անվճար ինտերնետ-փաթեթ։

Նշենք, որ չորս տարի առաջ DataWind-ն աշխատում էր $35 դոլար արժողությամբ Aakash պլանշետների թողարկման ուղղությամբ, սակայն երկու մոդել թողարկելուց հետո ծրագիրը կասեցվեց՝ առանց բացատրությունների։

Աղբյուրը՝  Economic Times