Այս սարքն օգտագործում է Wi-Fi-ը՝ պատերի միջով մարդկանց տեսնելու համար (տեսանյութ)

Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ստեղծել են RF-Capture անունով սարք, որը սանտիմետրային ալիքների միջոցով կարողանում է արգելքների միջով «տեսնել» մարդկանց և այլ օբյեկտներ։

MIT-ի գիտնականների խոսքով՝ նմանատիպ սարքերի մեծամասնությունը կարողանում է միայն հետևել տարածության մեջ շարժվող կետին, սակայն չի տալիս օբյեկտների ընդհանուր պատկերը։ RF-Capture սարքը չափսերով երկու անգամ մեծ է Kinect-ից։ Այն թույլ է տալիս տարբերել պատից այն կողմ գտնվողի ինքնությունը՝ ուրվագծերի միջոցով։

Շուտով սարքը կհամալրվի նոր հնարավորությամբ ու կկարողանա ճանաչել մարդկանց շարժումները։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Աղբյուրը՝ MIT