Apple-ը ցանկանում է հնարավոր դարձնել սմարթֆոնների միջև գումարային փոխանցում անելը

Apple ընկերությունը բանակցություններ է վարում ամերիկյան բաների հետ՝ առանձին վճարային համակարգ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա գումար փոխանցել մեկ սմարթֆոնից մյուսին։

Պարզ չէ, թե տեխնիկապես ինչ լուծում կտրվի այս նորամուծությանը, սակայն այն, ամենայն հավանականությամբ, կդառնա Apple Pay ծառայության մի մասը։ Նշենք, որ Apple սարքեր ունեցողների միայն 13%-ն է երբևէ օգտվել Pay-ից։

The Wall Street Journal-ը գրում է, որ Apple-ն այս տարի ստացել է վճարային կոդավորված համակարգի արտոնագիր։ Ներկա պահին ԱՄՆ-ում արդեն գործում է նման ծառայություն։ Կոչվում է Venmo և պատկանում է PayPal-ին։

Աղբյուրը՝ The Wall Street Journal