BlackBerry-ն նոր անակնկալ է պատրաստում Android-ի սիրահարների համար

Վերջերս BlackBerry կանադական ընկերությունը ներկայացրեց Android-ով աշխատող Priv սմարթֆոնը, որի էկրանը երկու կողմից կորացած է, իսկ սլայդեր լինելը թույլ է տալիս օգտվել ֆիզիկական ստեղնաշարից։ Սակայն, ինչպես երևում է, սա ընկերության միակ Android-հեռախոսը չի լինելու։

CrackBerry կայքը գրում է, որ շուտով կթողարկվի Vienna անունով մոդելը, որի տեխնիկական տվյալների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Սակայն տարածված լուսանկարում երևում է, որ այս մոդելը սլայդեր չէ, սակայն կրկին ունի ֆիզիկական ստեղնաշար, ինչն էլ հանդիսանում է BlackBerry ընկերության սարքերի առանձնահատկությունը։