Վերջերս Google ընկերությունը ներկայացրեց Nexus 6P առաջատար սմարթֆոնի փայտե պատյանները, իսկ այժմ արդեն նման առաջարկներով են հանդես գալիս կողմնակի ընկերություններ։ Toast ընկերությունն առաջարկում է պատյաններ պատրաստել չորս տեսակի փայտից՝ հունական ընկույզից, հնդկեղեգից, հացենուց ու սև ծառից։
Պատյանում կարող են համադրվել մի քանի փայտեր՝ պատվիրատուի ցանկությամբ։ Մեկ պատյանի արժեքն է 35 դոլար, իսկ հավելյալ 5 դոլար վճարելու դեպքում՝ պատյանի վրա նաև փորագրություն կարվի։