Նոր տեխնոլոգիան թույլ կտա լիցքավորել հեռախոսները 10 անգամ ավելի արագ

Huawei ընկերության հետազոտական ստորաբաժանումը ներկայացրել է տեխնոլոգիա, որը թույլ կտա զգալիորեն արագացնել սմարթֆոնի մարտկոցի լիցքավորման տևողությունը՝ առանց վնաս հասցնելու մարտկոցին։

Նոր մշակումը ենթադրում է օգտագործել հատուկ լիցքավորող սարք և ավելի քան 620 Վտ/լ լիթիում-իոնային մարտկոցներ։

Ընկերությունը պատրաստել է երկու տեսանյութ, որոնք ցուցադրում են լիցքավորման նոր եղանակը։ Նրանցից մեկում 600 մԱժ մարտկոցը լիցքավորվում է մինչև 68% ընդամենը երկու րոպեի ընթացքում։ Իսկ մյուսում ցուցադրվում է 3000 մԱժ մարտկոցը, որը հինգ րոպեում ստանում է 48% լիցք։ Նման արդյունքի հնարավոր է եղել հասնել հետերոատոմները գրաֆիտի մոլեկուլների հետ միացնելով։

Աղբյուրը՝ BGR