HTC-ն առաջարկում է iPhone 6-ը փոխանակել նոր One A9 սմարթֆոնով

НТС ընկերությունը որոշել է ապացուցել, որ իր նոր HTC One A9 սմարթֆոնը կարող է փոխարինել iPhone 6-ին: Սև ուրբաթից` նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը ընկերությունը պատրաստ է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s և 6s Plus մոդելները փոխանակել իր նոր սմարթֆոնով:

Նշենք, որ HTC One A9-ը արտաքինից շատ նման է iPhone 6-ին: Սմարթֆոնի պարամետրերին ծանոթացեք այստեղ:

Ակցիայի շրջանակներում HTC One A9-ով կփոխանակվեն նաև Samsung Galaxy S6 և Galaxy S6 edge մոդելները. ընդ որում` փոխանակման արդյունքում գնորդը կստանա 200$, որը կկարողանա ծախսել միայն HTC հեռախոս գնելու համար: Կփոխանակվեն նաև LG G3 և LG G4 մոդելները` 100$ հավելավճարով:

Փորձագետների կարծիքով` ակցիայի հաջողությունը կասկածելի է, քանի որ iPhone 6-ն ԱՄՆ-ում արժե $549, իսկ HTC One A9-ը` $500:

Աղբյուրը` Android Authority