55 դոլարանոց Nokia 230 հեռախոս` 2 ՄՊ դիմային տեսախցիկով

Microsoft ընկերությունը ներկայացրել է ստեղնաշարային Nokia 230 հեռախոսը, որն ունի բավական մատչելի գին ու որակյալ սելֆի-տեսախցիկ:

Նորույթն ունի 2,8 դյույմանոց էկրան` 320 × 240 (QVGA) թույլատրությամբ, մինչև 32 ԳԲ microSD,  1 200 մԱ·ժ մարտկոց, որը սպասման ռեժիմում բավականացնում է 27 օր:

Հեռախոսն ունի 2 ՄՊ դիմային տեսախցիկ` LED-լուսարձակմամբ: Հեռախոսի չափսերն են 10,9 մմ, իսկ քաշը 91,8 գրամ է: Մոդելն ունի FM-ռադիո և Bluetooth 3.0 մոդուլ:

Թողարկվել է նաև երկու քարտանի Nokia 230 Dual SIM տարվերակը: Մոդելների վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին` $55 դոլարով:

Աղբյուրը`microsoft.com