Քրաուդֆանդինգ կազմակերպող KickStarter կայքում բավական շատ նախագծեր, որոնց հաջողվում է հավաքել անհրաժեշտ գումարը, այդպես էլ իրականություն չեն դառնում: Պենսիլվանիայի համալսարանի մասնագետները հետազոտել են KickStarter կայքի տվյալներն ու հրապարակել հետաքրքիր փաստեր:
Պարզվել է, որ կայքի միջոցով դրամահավաքին մասնակցածների 9%-ը չեն ստանում իրենց խոստացված նվերը: 7% դեպքերում մասնակիցը ստանում է ոչ թե իր ընտրածն, այլ որևէ այլ բան: Եվ վերջապես հաջողության հասած նախագծերի միայն 65%-ն է, որ ժամանակին կատարում է ապրանքների առաքումը:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ իրենց գործն ավարտին են հասցնում այն ընկերությունները, որոնք KickStarter-ի միջոցով հավաքել են 10 000- 50 000 դոլար, իսկ անպատասխանատվություն հիմնականում ցուցաբերում են նրանք, ում հավաքած գումարը չի գերազանցում 1000 դոլարը:
Աղբյուրը `KickStarter