Շվեդիայում ստեղծվել է «էներգետիկ» թուղթ

Շվեդիայի Լինչոպինգի համալսարանի գիտնականները մշակել են մի նյութ, որը կարողանում է պահել էլեկտրաէներգիան: Նյութը նման է թղթի: Ստեղծողների խոսքով` այս նյութը կարող է լայն կիրառություն գտնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Նորույթը բաղկացած է ցելյուլոզայի նանոթելերից ու հաղորդիչ պոլիմերից: 15 սմ տրամագծով այս «թուղթն» ունի 1 մմ հաստություն: Թերթիկը կարելի է լիցքավորել մի քանի վայրկյանների ընթացքում:

Ըստ ստեղծողների` այս թերթերը կարելի է օգտագործել հողմային գեներատորներում կամ արևային մարտկոցներում: Նյութի առավելություններից է ճկվելու ունակությունը:

Աղբյուրը` Լինչոպինգի համալսարան