YouTube-ը հրապարակել է տարվա ամենատարածված տեսանյութերը

YouTube Spotlight ալիքը հրապարակել է 2015-ին թողարկված ամենահայտնի ու քննարկված տեսանյութերի տասնյակը: Այս տեսանյութերի շարքում են ժամանցային շոուներից հատվածներ, Clash of Clans առցանց խաղի գովազդը և «Love Has No Labels» անվանումով սոցիալական գովազդը:

Լավագույն տասնյակում են նաև երեք տեսանյութեր, որոնք տեղադրել են YouTube-ի օգտագործողները, ինչպես նաև Դովեր քաղաքի ոստիկանության տեսանյութը, որտեղ ոստիկաններից մեկը երգում է Թեյլոր Սվիֆթի երգը: Վերջինս ունեցել է 37 մլն դիտում:


Կայքի ամենատարածված տեսանյութն է դարձել խորեգրաֆ Տիանա Քինգի հոլովակը, որտեղ նրա դուստրն իր ընկերուհիների հետ պարում է Watch Me Whip/Nae Nae երգի ներքո: Այս տեսանյութը դիտվել է 115 մլն անգամ: