Samsung-ը Galaxy S7-ում կավելացնի սեղմման ուժգնության սենսոր

The Wall Street Journal (WSJ) պարբերականը հաղորդում է, որ Samsung ընկերությունը Galaxy S7 առաջատար մոդելում կավելացնի 3D սեղմակներ, այսինքն` էկրանում կտեղադրվեն սեղմման ուժգնությունը զգացող սենսորներ, ինչպես iPhone 6S-ի պարագայում է:

Կորեական ընկերությունը ծրագրում է Galaxy S7-ում ավելացնել նաև ցանցաթաղանթային սկաներ, ինչպես նաև գերարագ լիցքավորման հնարավորություն:

Սպասվում է, որ Galaxy S7-ը կթողարկվի 3 ամիս անց։ WSJ հավաստիացնում է, որ Samsung-ը կթողարկի նաև Galaxy Edge-ի թարմացված տարբերակ:

Աղբյուրը` WSJ