Vertu–ն ներկայացրել է խելացի ժամացույցի նախատիպ

Vertu Corporation-ի գլխավոր տնօրեն Բիլլի Կրոտին «Коммерсантъ» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ ներկայացրել է խելացի ժամացույցների նախատիպ և պատմել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Գլխավոր տնօրենի խոսքով` Vertu–ն չի պատրաստվում թողարկել էլեկտրոնային սմարթ-ժամացույցներ՝ թվային էկրանով։ Դրա փոխարեն շվեյցարական մեխանիկական ժամացույցների համար ծրագրավորվում են թվային բաղկացուցիչներով տարբերակներ։ Ժամացույցը կարող է ընդունել զանգեր և ուղարկել կարճ հաղորդագրություններ։

Ներկայումս պատրաստ է վերոնշյալ մոդելի 5 օրինակ։ Կազմակերպությունն այժմ փնտրում է գործընկերներ`ժամացույցների արտադրություն սկսելու համար:

Աղբյուր՝ Коммерсантъ