Google-ը կտրամադրի իր ինքնավար մեքենաների վարձույթ (տեսանյութ)

Google ընկերությունը պատրաստվում է նոր ծառայություն մատուցել` վարձույթով տրամադրել իր ինքնավար մեքենաները: Այդ մասին հայտնում է Bloomberg–ը։ Ըստ աղբյուրի` առանց վարորդի աշխատող մեքենաների վարձույթն առաջին հերթին կիրականացվի ամերիկյան Սան Ֆրանցիսկո (Կալիֆորնիա նահանգ) և Օստին (Տեխաս նահանգ) քաղաքներում,  քանի որ ամենից շատ հենց այստեղ են փորձարկման ենթարկվել մեքենաները։ Ընդհանուր առմամբ, վերջիններս անցել են 1մլն մղոն ճանապարհ (1600մլն կմ)։

Նոր ծառայությունը կգործի 2016 թվականից։ Սկզբնական շրջանում ինքնավար մեքենաները կշրջեն համալսարանների և քոլեջների, ռազմաբազաների, վարձակալած և սահմանափակ տարածքների ճանապարհներով։ Իսկ հանրային ճանապարհներով երթևեկելու մասին դեռևս խոսք չի գնում։

Ինքնավար երթևեկման նախագիծը Google-ը մշակում է դեռևս 2009 թվականից։ 2014 թվականի մայիսին ընկերությունը ներկայացրեց իր առաջին ինքնագնաց մեքենան:


Աղբյուր՝ Bloomberg