Ինժեներները սովորեցնում են սմարթֆոններին մտածել, ինչպես ինքնավար ավտոմեքենան (տեսանյութ)

Քեմբրիջի համալսարանի հետազոտական թիմը ինքնավար փոխադրամիջոցներից փոխառել է որոշ տեխնիկական գործիքներ, որպեսզի գործածի դրանք սմարթֆոնների նավիգացիոն համակարգ մշակելու համար, նույնիսկ երբ հեռախոսը չունի GPS ազդանշանի ստացման հնարավորություն:

Հետազոտական խումբն արդեն իսկ ստեղծել է երկու ծրագրային ապահովումներ, որոնք աշխատում են սմարթֆոնի վրա, սակայն մտածում են ինչպես ինքնագնաց ավոմեքենան: Առաջին ծրագիրը կոչվում է SegNet, որը կարող է տարբերել 12 տեսակների օբյեկտներ:

Երկրորդ ծրագիրն օգտագործում է մայրուղուց եղած հեռավորությունը` հեռախոսի գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այն օգտագործում է շինությունների և ճանապարհների գտնվելու երկրաչափական տվյալները: Ծրագիրը փորձարկվել է Քեմբրիջի համալսարանի ներսում, որտեղ այն ավելի լավ արդյունքներ է ունեցել, քան GPS նավիգացիոն համակարգը:

Թեև վերոնշյալ ծրագրերի համար հիմք են հանդիսանում ինքնավար ավտոմեքենաների համար նախատեսված նավիգացիոն համակարգերը, դրանց ստեղծողներն իրենց առջև նպատակ չեն դրել ստեղծել ևս մեկ նավիգացիոն համակարգ ավտոմեքենաների համար, նրանք ցանկանում են տեսնել իրենց լուծումը կենցաղային տեխնիկայի աշխարհում, օրինակ` վակուումային փոշեկուլների մեջ:

Աղբյուրը` http://www.cam.ac.uk