Ռուսական Highscreen բրենդը ներկայացրել է Highscreen Power Ice սմարթֆոնը, որն ունի բավականին սլացիկ դիզայն, մետաղյա կափարիչ և տարողունակ մարտկոց:
Արտադրողի խոսքերով` սմարթֆոնը կարող է աշխատել սպասման ռեժիմում մինչև 15 օր և ունակ է վերալիցքավորել այլ սարքավորումներ, դրա համար փաթեփի մեջ ներառված է OTG ադապտերը:
Highscreen Power Ice-ն ունի 5 դյույմանոց HD էկրան՝ 1280 х 720 պիկսել թույլատրելիությամբ, 5 մեգապիքսել դիմային և 8 մեգապիքսել հիմնական տեսախցիկներ:
Սմարթֆոնը համալրված է LTE ցանցերում աշխատելու, երկու SIM քարտ ունենալու հնարավորությամբ, ունի GPS, Wi-Fi (802.11 b/g/n), Bluetooth 4.0+EDR և FM ռադիո: Չափսերն են՝ 143 x 69,9 x 8,5 մմ: Աշխատում է Android 5.1 Lollipop համակարգով:
Highscreen Power Ice-ը հնարավոր կլինի պատվիրել հունվարի 17-ից JD.com օնլայն խանութից: Նորույթի գինը կկազմի 149 ԱՄՆ դոլար: