Samsung Galaxy S7-ը կներկայացվի MWC 2016-ին, որը կկայանա արդեն այս տարվա փետրվար-մարտ ամիսներին: Ակնկալվում է, որ ընկերությունը կներկայացնի միանգամից 3 նոր սարք՝ Galaxy S7, Galaxy S7 Edge և Galaxy S7 Edge+, սակայն եթե հավատանք նախորդ լուրերին, սպասվում է, որ կներկայացվի 2 նորույթ: Այս առումով, պետք չէ նույնիսկ լուրջ վերաբերվել սարքի արտաքին տեսքի մասին լուրերին, քանզի ընկերություններն իրենք կարող են տարածել կեղծ լուրեր, որպեսզի հետո զարմացնեն իրենց երկրպագուներին:
Իսկ զարմացնելու բան միանշանակ կա: Այն, ինչի մասին այժմ կխոսվի, հավանաբար ամենաանսովորն է և միաժամանակ տեխնիկապես իրագործելի: Ներկա պահին տեխնիկական հնարավորությունները հասել են այն մակարդակի, որ տվյալ կոնցեպտում նկարագրված սմարթֆոն արտադրելը իրենից մեծ բարդություն չի ներկայացնում:
Սակայն ինչու՞ ենք մենք դեռ հավատում ուրիշի խոսքերին: Չէ՞ որ գրեթե համոզված ենք, որ դիզայնը լինելու է հենց այդպիսին:
Կոնցեպտը հրաշալի է, մնում է սպասել նորույթի թողարկմանը և տեսնել` իրականում այն ինչ տեսք կունենա: