3D տպիչով պատրաստված առաջին կտորից կոշիկները (տեսանյութ)

JS կոշիկները երբևէ մոդելավորված առաջին կոշիկներն են, որոնք պատրաստվել են եռաչափ տպիչով ու կտորից են: JS կոշիկները թեթև են, ճկուն և մինիմալիստական դիզայն ունեն: Բացի այդ` JS-ը գնորդին տալիս է սեփական ուրույն ոճը ստեղծելու հնարավորություն: Գնորդները կարող են գնել անսահմանափակ թվով կոշիկներ` համադրելով դրանք ըստ գույների:

կոշ2

JS կոշիկներն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնցից է մարքեթինգային և արտադրական տեխնիկան, մատչելի գները: Բացի այդ` այս կոշիկների արտադրությունը շահավետ է. գործող մեքենաները կարում են եռաչափ կոշիկներ` ծախսելով հստակ նյութերի քանակ, ուստի չեն վատնում նյութերը:

կոշ3

Խելացի ընթացք. դիզայնն իր բոլոր մանրուքներով ծրագրավորվում է համակարգչով:

կոշ4

Վերջնական դիզայնն ուղարկվում է գործող մեքենային, որը պատրաստ է արդեն արտադրել կոշիկը:

կոշ5

Այնուհետև գործող մեքենան սկսում է գործընթացը և մոդելավորում է ճիշտ և ճիշտ մեկը մյուսի համար:

Ահա և արտադրող գործարանը ստորև.

կոշ6

Համեմատեք այն կոշիկի ավանդական  գործարանի հետ.

կոշ7

Կոշիկը մոդելավորում է կոշիկի արտադրության ոլորտում 30 տարվա փորձ ունեցող դիզայները` ապահովելով որակ, հարմարավետություն, թեթևություն և համապատասխանություն ցանկացած իրավիճակին: Նախագիծն այս պահին հավաքել է 16000 դոլար` պահանջվող 50 հազար դոլարից: Սակայն դրամահավաքի ավարտին կա դեռ 44 օր: Մեկ զույգ կոշիկ նվեր ստանալու համար պետք է մասնակցել ու նվիրաբերել 69 դոլար:

Աղբյուրը՝  kickstarter