Հավանաբար, Դուք մեկն եք այն ավելի քան 80 տոկոս գրասենյակային աշխատողներից, ովքեր տառապում են սմարթֆոնի կամ նոութբուքի օգտագործման հետևանքներից: Այդ վիճակը կոչվում է «գլուխն առաջ» կամ «տեքստային վիզ»: Սովորաբար դա արահայտվում է պարանոցի և ողնաշարի վրա զգացնել տվող ծանրությամբ:
KickStarter-ում ներկայացված է Alex սարքը ստեղծված է ի պատասխան համակարգիչների ու այլ գաջեթների առաջացրած սխալ կեցվածքի: Իհարկե, գոյություն ունեն հարմարանքներ, որոնք պետք է կրել մարմնի վրա, բայց դրանք հաճախ անհարմար են և բարդ: Իսկ դեղահաբերն ու մերսումները պարզապես վերացնում են ցավը՝ չլուծելով վերը նշված սխալ կեցվածքի խնդիրը:
Alex-ը չի անցկացնում ցավը, փոխարենը հիշատակում է դրա առաջացման պատճառների մասին` սովորեցնելով ճիշտ կեցվածք ընդունել ամեն օր:
Դուք կարող եք կրել Alex-ը ձեր պարանոցի հետևում, որը հրաշալի տարբերակ է կեցվածքն ուղղելու համար: Երբ դուք սխալ կեցվածք եք ընդունում մի քանի րոպեից ավել, Alex-ը թրթռում է` կոչ անելով ձեզ փոխել դիրքը: Դուք կարող եք կարգավորել Alex-ի ազդանշանի տևողությունն ու ինտենսիվությունը՝ օգտագործելով Alex-ի սմարթֆոնային հավելվածը:
Alex տեխնոլոգիան մշակվել է շուրջ երկու տարի:
Alex-ն արտադրող թիմի անդամները զանգվածային արտադրության ոլորտի վետերաններ չեն, բայց ունեն 20 տարուց ավել փորձ, ուստի կազմակերպությունը վստահ է իր արտադրանքի հնարավորությունների վրա: Kickstarter-ում կազմակերպված դրամահավաքի ավարտին դեռ 25 օր կա, սակայն արդեն հավաքվել է պահանջվող գումարի կեսը` 25 հազար դոլար:
Աղբյուրը՝ kickstarter