Նոր հավելված` սմարթֆոնով ավելի լավ տեսահոլովակներ նկարահանելու համար (տեսանյութ)

Առավել քան մեկ տարի մշակվելուց հետո KnowMe տեսահոլովակներ ստեղծելու և կիսվելու հարթակը հասանելի դարձավ iPhone-ի համար: Հավելվածն ստեղծվել է Էմմիի և Օսկարի դափնեկիր Էնդրյու Ջարեկիի (Andrew Jarecki) կողմից:

KnowMe

KnowMe-ն կօգնի ավելի հեշտ ու առանց որևէ այլ ծրագրեր օգտագործելու նկարահանել տեսահոլովակներ և միանգամից մոնտաժել դրանք` արդյունքում ստանալով լիակատար ֆիլմ:

Ինչպես նշում է հավելվածի ներկայացուցիչ Նև Շուլմանը (Nev Schulman), ծրագիրը շատ հեշտ է օգտագործել: Օգտատերը նկարահանում է տեսահոլովակ, ավելացնում նկարներ, ձայն, երաժշտություն և այսպիսով ստեղծում վերջնական պրոդուկտ, որը սլայդշոուի և Vlog-ի միջև ընկած մի բան է:

Ջարեկին իր հերթին նշել է, որ հավելվածը թույլ կտա կիսվել ստեղծած տեսահոլովակներով այլ հարթակներում։ Հավելվածն ունի նաև «բացահայտման բաղադրիչ» կոչվածը, ինչը թույլ է տալիս օգտատերերին ծանոթանալ այլ օգտատերերի տեսահոլովակներին:

Աղբյուրը` knowme.com