Android-ի հերթական հաղթանակը. BlackBerry-ն հրաժարվում է սեփական ՕՀ֊ից

2015թ. BlackBerry ընկերությունն իր պատմության մեջ մի կարևոր քայլ արեց՝ թողարկելով Priv սմարթֆոն-սլայդերը՝ իր առաջին սարքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Դրանից անմիջապես հետո ինտերնետում լուրեր տարածվեցին, որ ընկերությունը հրաժարվել է իր սեփական BlackBerry 10 օպերացիոն համակարգից, իսկ այժմ այդ լուրերը հաստատել է Դամիան Թրեյը՝ ընկերության ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի արտադրության կառավարման ավագ տնօրենը:

բլեք

Նա ասել է, որ Priv֊ը Android համակարգին անցում կատարելու փորձն է: Նա նաև հավելել է, որ երբ Android-ը լինի ավելի անվտանգ, այդժամ արդեն երկու հարթակով աշխատելու կարիք չի լինի, բայց այժմ նրանք ստիպված են օգտագործել նաև BB10-ը։

Դամիան Թրեյը վստահ է, որ BlackBerry-ի ապագան կապված է միայն Android-ի հետ՝ շնորհիվ վերջինիս հավելվածների լայն տեսականու: Բացի այդ՝ ընկերությունն արդեն վաղուց թողարկում է միջպլատֆորմային կորպորատիվ ծրագրային արտադրանքներ, որոնք հասանելի են նաև Android սարքերում:

Սակայն BlackBerry 10 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին խոսք չի գնում, քանզի, ինչպես խոստովանում են ընկերությունում, դրանք նախկինի պես տարբերվում են իրենց կիբերանվտանգությամբ՝ համեմատած այլ հեռախոսների հետ: Այդ պատճառով էլ դրանք դեռևս մեծ պահանջարկ են վայելում կառավարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչների կողմից. դեռևս պահանջարկը պահպանվում է այդ մակարդակի վրա:

բլ2

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ընկերության տնօրեն Ջոն Չենը, գարնանը կթողարկվի BlackBerry 10.3.3 թարմացումը, որի հիմնական նորարարությունները կլինի NIAP-ի տվյալների թվայնացման համակարգը: Այդ ժամանակ Չենը նշել էր, որ 2016-ին BB10 նոր սմարթֆոններ չեն արտադրվելու:

բլբ

Հիշեցնենք, որ 2015թ.-ի նոյեմբերի 28-ի դրությամբ, ընկերության վերջին եռամսյակային երկամուտը կրճատվել է 40,7 %-ով՝  2014թ.-ի նույն շրջանի հետ համեմատած, կազմելով 214 մլն դոլար: Ա

Աղբյուրը՝ The Economic Times